Սենյակներ
Առաջարկում ենք Ձեզ 182 ընդարձակ և լուսավոր մեկտեղանի, երկտեղանի, երկսենյականոց և լյուքս համարներ: Սենյակների ներքին ձևավորումը և հարմարավետությունը կարող են բավարարել նույնիսկ ամենաբծախնդիր հյուրերի ճաշակը և պահանջները:
Գեղեցիկ կահավորված և անհրաժեշտ հարմարություններով հագեցած սենյակներում կա ուղիղ հեռախոսակապ, արբանյակային հեռուստատեսություն, սառնարան, վարսահարդարիչ, արդուկ:
Իսկ լյուքս համարները բաղկացած են հյուրասենյակից, երկու ննջասենյակից, երկու սանհանգույցից: Համարներն ապահովված են հավելյալ անհրաժեշտություններով` համակարգիչ, անվճար ինտերնետ կապ, չհրկիզվող պահարան:
Հյուրանոցի գրեթե բոլոր համարներից հիանալի տեսարան է բացվում դեպի հյուրանոցը շրջապատող սաղարթախիտ անտառը:
Համարների տեսակ |
Քանակ |
Գին` ՀՀ դրամով |
Լրացուցիչ անձ |
Երեխաներ (3-10 տարեկան) |
Ստանդարտ (անձ) |
60 |
16.000 |
6.000 |
4.000 |
Երկսենյականոց (2 անձ) |
64 |
28.000 |
6.000 |
4.000 |
Լյուքս (4 անձ) |
20 |
77.000 |
6.000 |
4.000 |
Սենյակի արժեքը ներառում է.
- Գիշերակաց
- Նախաճաշ
- Լյուքս սենյակի դեպքում` անվճար ինտերնետ կապ, լողավազանից օգտվելու 4 տոմս:
* Սենյակի արժեքը ներառում է բոլոր հարկերը
Հյուրանոցում գործում է ամբողջական սնունդով սակագների փաթեթ (Full board):
Ժամանում 14:00
Մեկնում 12:00
Ընդունվում են Visa, MasterCard, Maestro, ArCa քարտեր:
Բոլոր վճարումները կարտարվում են ՀՀ դրամով:
![]() |
![]() |
![]() |